Եվրամիության մի խումբ անդամ երկրներ պահանջում են  մեղմել երրորդ երկրների միջոցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանն ուղղված առաջարկները, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Տեղեկացվել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկել է արգելել ներմուծողներին Ռուսաստանին վերավաճառել երկակի նշանակության ապրանքներ, ինչպիսին են կիսահաղորդիչները՝ պահանջելով գնորդներից որոշակի գումար մուծել թիրախային դեպոզիտային հաշվին։

Արգելքի խախտման դեպքում այդ դեպոզիտի կեսից ոչ պակասը կուղղվի Ուկրաինայի թրաստային ֆոնդին, իսկ պայմանագրերը կխզվեն, տեղեկացրել է Bloomberg-ը։

Նշվել է, որ խոշոր որոշ անդամ պետություններ անհանգստացած են այս քայլից։ Այդ երկրները նախընտրում են ավելի սահմանափակ թվով հոդվածներ եւ ապրանքներ եւ մտահոգություն են հայտնում եվրոպական ընկերությունների մրցակցային անշահավետ վիճակից։

ԵՄ-ն ներկայում աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի վրա, որը կարող է ներառել մեքենաների մասերի եւ երկակի նշանակության այլ ապրանքների, ռուսական աադամանդների արտահանման արգելք։

ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն արդեն վաղուց  ձգտում են սահմանափակել երրորդ երկրների միջոցով երկակի՝ ռազմական նշանակության  ապրանքների արտահանման Ռուսաստանի հնարավորությունները։ Bloomberg-ի տվյալներով՝ ռուսական գնումների ավելի քան 80 տոկոսը բաժին է ընկնում Չինաստանին եւ Հոնկոնգին։ Արտահանումն այնպիսի երկրներից, ինչպիսին են Ղազախստանը, Սերբիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը եւ Ուզբեկստանը, անկում է գրանցել 2023թ. երկրորդ կեսին, բայց մնում է մինչապատերազմյան մակարդակից բարձր։