Այսօր Բաքվում տեղի կունենա եռակողմ հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջեւ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։

«Եռակողմ հանդիպման նախաշեմին նախատեսվում է հանդիպում երկկողմ ձեւաչափով Ադրբեջանի եւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ»,- նշվել է հաղորդագրությունում։