ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մեղադրել է ԱՄՆ-ին ապակառուցողական քաղաքականության համար, որը հանգեցրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» գիտափորձագիտական համաժողովում՝ Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն «տարածաշրջանին, որն այժմ բոցերի մեջ է»։ Ուշակովի կարծիքով՝ «ներկա սցենարը կանխատեսելի էր»։
«Չկարգավորված իրավիճակը իսրայելա-պաղեստինկան համատեքստում սկզբից եւեթ պարունակում էր դատապարտվածության տարր»,- ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ «ԱՄՆ քաղաքականությունը եւ նրա կողմից պաղեստինա-իսրայելական կարգավորման մոնոպոլացումը նպաստել են ներկա սուր ճգնաժամի առաջացմանը»։ «Այդ ողբերգական իրադարձությունները հանգեցնում են այն բանին, որ ԱՄՆ եւ Արեւմուտքի գիծը ավելի է կորցնում բարոյական հեղինակությունը»,- կարծում է Ուշակովը։ Նա առաջարկել է ուշադրություն դարձնել այն բանին, թե «ինչ հիմքի վրա է համախմբվում մերձավորարեւելյան պետությունների մեծ մասը, ինչի մեջ են նրանք տեսնում տեղի ունեցողի պատճառները»։
«ՀԱՄԱՍ-ը գլխատելով, Գազայի հատվածն արյան մեջ խեղդելով անգամ հազիվ թե հաջողվի ապահովել Իսրայելի անվտանգությունը, ինչ-որ ժամանակ անց ատելության եւ ահաբեկչության ալիքը կարող է բռնկվել նոր ուժով, դա չի կարելի բացառել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ուշակովը հիշեցրել է, որ դեռեւս 2009թ. Եվգենի Պրիմակովը, որը 1998թ. սեպտեմբերից ինչեւ 1999թ. մայիս զբաղեցրել է ՌԴ վարչապետի պաշտոնը, իսկ մինչ այդ արտաքին գործերի նախարարն էր, «որպես նշանավոր արեւելագետներից մեկը հրապարակել է հոդված» պաղեստինա-իսրայելական խնդրի մասին։ «Պաղեստինյան խնդիրը հավասարը չունի գլոբալ մակարդակով տարածվելու ունակության տեսակետից»,- նշել է Ուշակովը հոդվածի թեզիսներից մեկը։ «Իսրայելի ռազմական միջոցները ոչ միայն նեղացնում են ահաբեկչական կազմակերպությունների գործունեության դաշտը, այլեւ, հակառակը, ընդկլայնում են այն»,- մեջբերել է նա Պրիմակովին։ Ուշակովի կարծիքով՝ «դա լիովին վերաբերում է նաեւ ներկա ողբերգությանը Գազայի հատվածում»։
«Պրիմակովը կանխատեսել էր, որ կա երկու տարբերակ, որոնք խանգարում են կարգավորման հասնելուն հրեական եւ պաղեստինյան պետությունների խաղաղ գոյակցության հարցում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։ Որպես առաջին տարբերակ նա նշել է «հակամարտության կողմերին առանց արտաքին ուժերի մասնակցության համաձայնության հասնելու հնարավորություն տալը»։ «Երկրորդը Միացյալ Նահանգների միջնորդական առաքելության մոնոպոլացումն է»,- նշել Ուշակովը։ «Տեղի է ունեցել ճիշտ այնպես, ինչպես կանխատեսել է Պրմակովը»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը։





























