Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լկտիություն է անվանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների այցերը Կենտրոնական Ասիա՝ պահանջելով հետևել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

«Ամերիկայի, Եվրամիության և Անգլիայի պատժամիջոցների մասին պաշտոնապես նշանակված բանագնացները այժմ շրջում են Կենտրոնական Ասիայում: Գնում են և հրապարակավ ասում. «Դուք ՀԱՊԿ-ում եք, ԵԱՏՄ-ում [Եվրասիական տնտեսական միությունում], ԱՊՀ-ում, ՇՀԿ-ում [Շանհայի համագործակցության կազմակերպությունում], բայց դուք պետք է կատարեք մեր պատժամիջոցներով սահմանված պահանջները: Սա, իմ կարծիքով, ուղղակի լկտիություն է»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։