Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ թույլատրվել է «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով համակենտրոնացումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է հանձնաժողովից:

Նշենք, որ ընկերությունների հոկտեմբերի 4-ի դիմումների հիման վրա Հանձնաժողովը հարուցել էր համակենտրոնացման գնահատման վարույթ։

Ընկերությունների կողմից նոր հիմնադրվող ընկերությունը զբաղվելու է նավթամթերքի մանրածախ առուվաճառքով, գործելու է «Gulf» ապրանքային նշանի ներքո։