Նոյեմբերի 29-ին, Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայունության մի շարք հարցեր, ինչի շրջանակներում կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային ձևաչափով համագործակցությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել հայ-վրացական երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ: