Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վիրաբույժ Սալվադոր Նավարետեին անվանել է «մեծ խարդախ»: Նավարետեն հայտարարել էր, որ ինքը եղել է Չավեսի ընտանեկան բժիշկը, իսկ նախագահն անբուժելի քաղցկեղ ունի եւ կմահան երկու տարում: «Միրաֆլորես» նախագահական պալատում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Չավեսը Նավարետեին մեղադրել է ստի մեջ, միեւնույն ժամանակ նրան մաղթել է երկար տարիների կյանք:

«Նավարետեն մեծ սուտասան է: Նա ասել է, որ վիրահատել է իմ մորը, սակայն դա այդպես չէ: Նա ասել է, որ հետազոտել է ինձ ու էլի ինչ-որ բաներ է ասել, սակայն, իրականում, նա մեծ խարդախ է: Նա խախտել է բժշկական էթիկան: Չունենալով ոչ մի փաստացի հիմնավորումներ` նա ասել, էր որ ինձ մնացել է ապրել երկու տարի: Ես Նավարետեին մաղթում է երկար տարիների կյանք»,- հայտարարել է Ուգո Չավեսը:

Վենեսուելայի առողջապահության նախարար Էուխենիա Սադերը հերքել է տեղեկությունը, թե վիրաբույժ Սալվադոր Նավարետեն իշխանությունների ճնշման տակ է ստիպված եղել լքել երկիրը: Նախարարը հայտարարել է, որ դա եւս շոուի մի մասն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: