Նախնական տեղեկություններով, Մոսկվայի «Սադովոդ» շուկայում բռնկված հրդեհի պատճառը կարող է լինել ջեռուցիչների էլեկտրալարերի կարճ միացումը, գրում է Комсомольская правда-ն։

Շուկայում բռնկված հրդեհը տեղայնացվել է 600 քմ տարածքում։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են աշխատել դեպքի վայրում։ Աշխատանքներին  ներգրավվել է ավելի քան 170 մասնագետ և 48 միավոր տեխնիկա։

Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները։

Նշենք, որ «Սադովոդ» շուկայի սեփականատերերը գործարարներ Զարախ Իլիևն ու Գոդ Նիսանովն են։