Վաշինգթոնում հայ-ադրբեջանական եռօրյա կոնֆերանս է տեղի ունեցել, որը  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը շատ արդյունավետ  համարում:

Այս մասին այսօր` հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը` Ռ. Կիրակոսյանը:

Նրա խոսքով, երկար տարիների ընթացքում, սա երկխոսություն հաստատելու առաջին փորձն էր, որը ներառում էր նաեւ պաշտոնական ներկայացուցիչների:

«Այս հանդիպումները բաղկացած էին բաց եւ գաղտնի հանդիպումներից: Մասնակցում էին քաղաքացիական հասարակությունների, սփյուռքի, կառավարությունների ներկայացուցիչներ: Հայկական կողմը ներկայացված էր Հայաստանը ներկայացված էր ԱԳՆ վարչության պետ Տիգրան Մկրտչյանով»,- նշեց փձորձագետը:

«Պատճառը, որ հանդիպումն արդյունավետ եղավ, այն էր, որ դա քարոզչության համար չէր արված: Դա ավելի շատ իրական փորձ էր` բացելու երկխոսության դուռը:

Երեք կարեւոր համաձայնություն ձեռքբերվեց. սա կհամարվի առաջին քայլ ավելի երկար երկխոսության ընթացքում»,- նշեց Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ կողմերը մտադիր են այս միջոցառումը դարձնել հնարավորինս ընդգրկուն:

Նրա ներկայացմամբ, ուշագրավ է այն, որ պաշտոնական Բաքուն թույլ է տվել, որ նման բան տեղի ունենա: «Երկխոսությունը հստակորեն տարանջատում էր ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական հարաբերություններից»,- ամփոփեց Կիրակոսյանը: