ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Հայաստանին գալիք ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումների ընթացքում ինչպես Հայաստանին, այնպես էլ տարածաշրջանին վերաբերող շատ հարցեր է քննարկել, այդ թվում` նաեւ գալիք ընտրությունների. «Ես նրանց շնորհավորել եմ դրական քայլերի կապակցությամբ, որոնք ձեռնարկվել էին ընթացիկ տարվա սկզբին: Ես մեր պատրաստակամոթյունն եմ հայտնել Հայաստանին գալիք ընտրությունների ժամանակ բոլոր բնագավառներում օգնելու հարցում, որպեսզի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացվեն», - նշել է դեսպանը` ավելացնելով, որ արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտ գործոններից մեկը լրատվամիջոցների անկողմնակալությունն է:
Հիշեցնենք, 2012թ. Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական, 2013թ.` նախագահական ընտրություններ:




























