Իսրայելը հրամայել է Դոհայում Մոսադի հետախուզական ծառայության իր բանակցային թիմին վերադառնալ Իսրայել «փակուղային իրավիճակի» պատճառով, գրում է Al Jazeera-ն։
«Այն բանից հետո, երբ բանակցությունները փակուղի մտան, և վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով, Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան Դոհայում գտնվող իր թիմին հրամայեց վերադառնալ Իսրայել», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ՀԱՄԱՍ-ը «ձախողել է կատարել համաձայնագրի իր մասը, որը ներառում էր բոլոր երեխաների և կանանց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ին ուղարկված և նրա կողմից հաստատված ցուցակի համաձայն»:
«Մոսադի ղեկավարը շնորհակալություն է հայտնում ԿՀՎ-ի ղեկավարին, Եգիպտոսի հետախուզության նախարարին և Կատարի վարչապետին հսկայական միջնորդական ջանքերում նրանց համագործակցության համար, որոնք հանգեցրել են Գազայի հատվածից 84 երեխաների և կանանց ազատ արձակմանը՝ ի հավելումն օտարերկրյա 24 քաղաքացիների»,- ասված է հաղորդագրությունում։





























