Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MIT) պատասխանատուները Իսրայելի Mossad–ին զգուշացրել են ձեռնպահ մնալ Թուրքիայի տարածքում «Համաս»–ի անդամների դեմ հարձակումներից։
Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ MIT–ի պատասխանատուները զգուշացրել են, որ Իսրայելի չկանխամտածված քայլերը կարող են լուրջ հետեւանքներ ունենալ։
Նշենք, որ Իսրայելի Mossad–ի պատասխանատուներից Ռոնեն Բարը հայտարարել էր, թե «Համաս»–ի ղեկավարներին սպանելու են աշխարհի ցանկացած վայրում, այդ թվում Թուրքիայում, Քաթարում եւ Լիբանանում։




























