Դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Մխչյան-Դիտակ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 43-ամյա Գաբրիել Վ.-ի վարած Ваз 2109 մակնիշի ավտոմեքենան և 48-ամյա Գեղամ Խ.-ի վարած «Բելառուս 82» մոդելի 1605AX կցորդիչով տրակտորը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 09-ի ուղևորներ, Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ 21-ամյա Մոհիդի Ումարը, 19-ամյա Դինեշ Գումնարամը և 32-ամյա Տրիլոգ Մոդիլարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը, ով նույնպես Հնդկաստանի հանրպետության քաղաքացի է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տրակտորը բարձված է եղել ցախով, երբ 09-ը մխրճվել է նրա հետնամասում, ինչի հետևանքով 09-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ ողջ վառելափայտը թափվել ու լցվել է ճանապարհով մեկ:




























