Սաուդյան Արաբիայի արքայազն Սուլթան բին Աբդուլ Ազիզի մահից հետո գահաժառանգ կդառնա նրա եղբայր արքայազն Նայեֆը:

Թագավոր Աբդուլլան այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:

78-ամյա Նայեֆը զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է BBC-ն:

Նոր թագաժառանգին համարում են պահպանողական: Նա բազմիցս հանդես է եկել թագավորի բարեփոխումների դեմ: