Լոնդոնի բարձր դատարանը որոշում է կայացնելու Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին Շվեդիա արտաքսելու մասին նոյեմբերի 2-ին, ասված է դատարանի հայտարարության մեջ, հաղորդում է BBC-ն:

Wikileaks-ի հիմնադիրը գրեթե մեկ տարի գտնվում է տնային կալանքի տակ Անգլիայում:

40-ամյա ավստրալացու փաստաբանները հայտարարում են, որ արտաքսումը, եթե նման բան լինի, «անարդարացի եւ հակաօրինական կլինի»:

Շվեդիայում Ասանջը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ:

Ասանժը վստահ է, որ եթե հայտնվի Շվեդիայում, ԱՄՆ-ը անհապաղ էքստրադիցիայի հայց կներկայացնի` այլ մեղադրանքով դատելու համար:

ԱՄՆ-ում քննարկում են Ասանժին լրտեսության մեղադրանք ներկայացնելու հարցը: Միացյալ Թագավորությունը, ըստ օրենքի, իրավունք ունի չատրաքսել քաղաքական հանցագործությունների համար, իսկ «լրտեսությունը  քաղաքական հանցագործության դասական օրինակ է»: