Հունաստանը զբաղեցրել է առաջին տեղը 2023թ. ամենամեծ հաջողությունների հասած տնտեսությունների վարկանիշում, որը կազմել է The Economist ամսագիրը։

Հունաստանն այս կոչումն ստանում է երկրորդ անգամ անընդմեջ։ Ինչպես նշել է պարբերականը, Հունաստանի ֆոնդային շուկայի իրական արժեքը ավելացել է 40 տոկոսով։ Սակայն փորձագետներն ընդգծում են, որ երկիրը նախկինի պես «ավելի աղքատ է, քան 2010-ականների սկզբին»։ The Economist-ը երկիրը գնահատել է հինգ ցուցիչներով՝ գնաճ, զբաղվածություն, ՀՆԱ, աշխատատեղեր եւ ֆոնդային շուկա։

Առաջին հնգյակում են նաեւ Հարավային Կորեան, ԱՄՆ-ն, Իսրայելը եւ Լյուքսեմբուրգը։ Վարկանիշը եզրափակում են Բրիտանիան, Շվեդիան, Սլովակիան, Ավստրիան, Իսլանդիան եւ Ֆինլանդիան։

2010թ. Հունաստանը դիմել է Եվրամիությանը օգնության խնդրանքով՝ դեֆոլտից խուսափելու համար։ 2010-2015թթ. նրան տրամադրվել է աջակցության երեք փաթեթ։ Այդ տարիներին Հունաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 25 տոկոսով բյուջեի խնայողության ֆոնին։

2018թ. օգոստոսին երկիրը հաջողությամբ ավարտել է արտաքին մակրոֆինանսական օգնության երրորդ ծրագիրը եւ դուրս է եկել վարկատուների կոշտ վերահսկողությունից։

Մինչ այդ Մոսկվան եւ Պետերբուրգն էին նվազում գրանցել համաշխարհային վարկանիշում։