Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3–րդ ենթակետի համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրենքի 48–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն, քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա՝  մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը:

Հիշեցնենք, որ այսօր իր հրաժարականի մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նոր քաղաքապետի ընտրությունը պետք է կայանա մեկ ամսվա ընթացքում` Երեւանի Ավագանու կազմից: