Հայազգի երաժիշտներ Արտո Թունջբոյաջյանը եւ Արա Դինքջյանը նոյեմբերի 13-ին Նյու Յորքում բարեգործական համերգ կկազմակերպեն։

Նշվում է, որ թուրքական «Քարդեշ թյուքուլեր» երաժշտախումբը եւս կմասնակցի համերգին։  Համերգից ստացված հասույթը կփոխանցվի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։ Համերգի ընթացքում կհնչեն թուրքական, արաբական, քրդական, հունական եւ հայկական ստեղծագործություններ։