ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Հերման Քեյնը հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում:
Քեյնը Godfather`s Pizza ցանցի նախկին ղեկավարն է: Նա նաեւ ղեկավարել է ռեստորանների ասոցիացիան: Այժմ նրան մեղադրում են նույն ասոցիացիայի երկու աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Այդ կանայք հրաժարվել են աշխատանքից, NEWSru.com-ը` հղում անելով Politico թերթին:
Պարբերականը նշում է, որ միջադեպերից հետո կանայք փոխհատուցում են ստացել ասոցիացիայից եւ չհայտնելու մասին համաձայնագիր են ստորագրել:
Քեյնը հրաժարվել է մեկնաբանել հրապարակումները:




























