Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հոկտեմբերի 30-ին, այցելել է Հադրութի շրջան Տող գյուղ եւ մասնակցել գյուղի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ իր խոսքում Նախագահը նշել է, որ Տողի ազատագրումը հանդիսանում է մեր ազգային ազատագրական պայքարի առաջին հաղթանակներից մեկը, որը կարեւոր էր ռազմական եւ պատմական տեսանկյունից: Երկրի ղեկավարն այդ հաղթանակը որակել է որպես մեր հետագա հաղթանակների նախերգանք:
Բակո Սահակյանը պետական պարգեւներ է հանձնել մեր հանրապետության սահմանները պաշտպանելիս արիություն ցուցաբերած մի խումբ անձանց:
Միջոցառմանը մասնակցել են Հայ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:




























