Թուրքիայում, շախմատի պատանիների համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց չեխերին եւ 30 միավորով անհասանելի դարձավ Հայաստանի եւ Իրանի հավաքականների համար: Հայաստանի քառյակը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ղրղըզստանին եւ վաստակեց 28,5 միավոր: Իրանը 3:0 հաշվով հաղթում է ղազախներին: Չորրորդ պարտիայում էլ հաղթելու դեպքում Իրանի եւ Հայաստանի արդյունքը կհավասարվի եւ անհրաժեշտ կլինի լրացուցիչ գործակիցների հաշվարկ: Նախնական տվյալով, առավելություն ունեն իրանցիները: