Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման դեմ պատերազմը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հասել իր երեք հիմնական նպատակին․ ՀԱՄԱՍ-ի ոչնչացում, իսրայելցի պատանդների վերադարձում և «երաշխիքներ, որ Գազան այլևս սպառնալիք չի ներկայացնի Իսրայելի համար»։
Գրասենյակի հրապարակած հայտարարության մեջ նա նշել է, որ Իսրայելը «ոչ մի տեղ իմունիտետ չի տրամադրի ՀԱՄԱՍ-ին, և մենք պայքարում ենք անվտանգության վերականգնման համար ինչպես հարավում, այնպես էլ հյուսիսում»:
«Մինչ այդ և այդ նպատակով դուք պետք է ամեն ինչ մի կողմ դնեք և շարունակեք համատեղ ուժերով, մինչև լիարժեք հաղթանակի ձեռքբերումը», - եզրափակել է նա:





























