Ճապոնիան 37 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային օգնելու համար: Դրանք կուղղվեն  , անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելուն, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ ճեպասուլիսում հայտարարել է նրա ճապոնացի գործընկեր Յոկո Կամիկավան, հայտնում է RBC-Ուկրաինան:

Ըստ Ճապոնիայի արտգործնախարարի, իր այցը Կիև վկայում է Տոկիոյի կողմից Ուկրաինայի աջակցության մասին:

«Ճապոնիան ակտիվորեն խթանում է Ուկրաինային աջակցությունը։ Որպես մեր աջակցության մաս, վերջերս Ճապոնիան որոշեց 37 միլիոն դոլար ներդնել  ՆԱՏՕ-ի  ֆոնդում, անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար», - ասել է Յոկո Կամիկավան:

Բացի այդ, ուկրաինացիներին  ձմեռը հաղթահարելուն օգնելու համար Ճապոնիան տրամադրել է 5 շարժական գազատուրբինային գեներատոր և 7 տրանսֆորմատոր, ինչպես նաև բարձրաձայնել է ուկրաինական կրթությանը, առողջապահությանը, կանանց և երեխաների համար կեցարանների շինարարությանը սատարելու  գաղափարը: