Քաթարի վարչապետ Մոհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ աշխարհը սկսում է ընտելանալ Գազայում խաղաղ բնակիչների տառապանքի պատկերներին, հայտնում է Al Jazeera-ն։

«Սա մեծ փորձություն է մեր մարդկայնության համար»,- ասել է Ալ Թանին։

Նա հավելել է, որ ինքը և Բլինքենը քննարկել են հրադադարի հասնելու և իսրայելցի պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։