Կիրակի օրը Ալպերում ձնահյուսից հետո լեռնափրկարարական խմբերը հայտնաբերել են երկու իտալացի զբոսաշրջիկի մարմին՝ Իտալիայի և Շվեյցարիայի սահմանի մոտ, հայտնում է Reuters-ը։

Մեկ դի հայտնաբերվել է ձյան տակ թաղված, իսկ մյուսը ձնահյուսից հետո դուրս է բերվել  լճից Իտալիայի Պիեմոնտ շրջանի Վալ Ֆորմազա շրջանում մոտ 2200 մետր բարձրության վրա, ասվում է CNSAS ալպիական փրկարարական խմբի հայտարարության մեջ:

Ուղղաթիռով դեպքի վայր է ուղարկվել հատուկ փրկարարական խումբ, չնայած տարածքում ուժեղ քամու առկայությանը այն բանից հետո, երբ ահազանգ է հնչել տեղական ժամանակով կեսօրին մոտ (1100 GMT): Փրկարարական գործողություններում վերապատրաստված շունը նույնպես օգնել է գտնել մարմինները:

Զոհերն են 30-ամյա մի կին և 53-ամյա մի տղամարդ, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Նրանք Իտալիայի հյուսիսային Լոմբարդիայի շրջանից էին: