Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը չի պատրաստվում լքել իր պաշտոնը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Նախարար Օսթինը մտադիր չէ հրաժարական տալ իր պաշտոնից։ Նա կենտրոնացած է շարունակելու ծառայել որպես պաշտպանության նախարար և ծառայել մեր երկրին»,- ասել է Ռայդերը։

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել, քանի որ Պենտագոնը երեք օր Սպիտակ տնից գաղտնի է պահել Օսթինի հիվանդանոցում գտնվելու մասին տեղեկությունը։ ԱՄՆ պաշտպանության նախարարը հոսպիտալ է ընդունվել հունվարի 1-ին՝ սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։