Հզոր ձմեռային փոթորիկը, որը երեքշաբթի անցել է Միացյալ Նահանգների արևելյան կեսը, հանգստյան օրերին սպասվող սաստիկ սառնամանիքներից առաջ էլեկտրաէներգիայի անջատումներ են առաջացրել ինը նահանգների ավելի քան 302 հազար տներում և ձեռնարկություններում, հայտնում է Reuters-ը։

Ըստ PowerOutage.us-ի, ամենից շատ տուժել են Ջորջիան՝ ավելի քան 65,000 անջատումով, Ֆլորիդան՝ ավելի քան 62,000 և Ալաբաման՝ ավելի քան 58,000 անջատումներով:

AccuWeather.com-ի փոխանցմամբ՝ ներկայիս փոթորիկը ընդգրկում է մի տարածք հյուսիսում՝ Մինեսոտայից մինչև հարավում՝ Ալաբամա, և արևմուտքում՝ Կանզասից մինչև արևելքում՝ Հյուսիսային Կարոլինա։ Այն շարժվում է դեպի ԱՄՆ արևելյան ափ և հյուսիս-արևելք։

Ֆինանսական ծառայությունների LSEG ընկերության տվյալներով, փոթորիկը մոտենում է մեկ տարվա ընթացքում ամենացուրտ եղանակին ընդառաջ:

2022 թվականի դեկտեմբերին փոթորիկը ծածկեց երկրի արևելյան հատվածի մեծ մասը։