ԱՄՆ-ը չի օգնի ԵՄ-ին, եթե նրա վրա հարձակվեն. Այս մասին 2020թ.-ին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ մասնավոր զրույցում։ Այս մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, ով, նրա խոսքով, ներկա է եղել հանդիպմանը, գրում է Politico թերթը։

«Դուք պետք է հասկանաք, որ եթե Եվրոպայի վրա հարձակվեն, մենք երբեք ձեզ օգնության կամ աջակցության չենք գա», - Թրամփի խոսքերը մեջբերել է Բրետոնը։

Նրա խոսքով՝  ամերիկացի նախկին նախագահը խոսել է նաեւ ՆԱՏՕ-ի անօգուտ լինելու եւ այն մասին, որ ԱՄՆ-ն դուրս կգա դաշինքից։