Թբիլիսիի Սուրբ Երրորդության գլխավոր տաճարում (Սամեբա) գտնվող Մոսկվայի Մատրոնայի սրբապատկերը՝ Իոսիֆ Ստալինի պատկերով, տեղափոխվել է ավելի տեսանելի վայր, այն բանից հետո, երբ նախորդ օրը այն ներկով են ողողվել։ Սրբապատկերն այժմ տեղադրված է կենտրոնական մուտքին ավելի մոտ: Այս մասին գրում է Грузия Online-ը։

Հիշեցնենք, որ Սուրբ Երրորդություն տաճարում ծխականները հայտնաբերել են Ստալինին պատկերող սրբապատկեր։ ՔՕԿ-ն հայտարարել է, որ սրբապատկերների վրա կան անգամ այն ​​մարդկանց պատկերները, ովքեր վիրավորել են եկեղեցուն ու նրա հետևորդներին և հալածել նրանց։ Սակայն հասարակության մի մասը կտրականապես դեմ է նման որմնանկարի տեղադրմանը Թբիլիսիի գլխավոր տաճարում։

Պարզվել է, որ սրբապատկերը Թբիլիսիի տաճարին են նվիրել «Հայրենասերների դաշինք» ռուսամետ կուսակցության առաջնորդներ Իրմա Ինաշվիլին և Դավիդ Թարխան-Մուրավին։