Ֆիննական երաժշտական ​​բիզնեսի գրեթե մեկուկես հազար գործիչներ ստորագրել են խնդրագիր՝ պահանջելով Իսրայելին բացառել «Եվրատեսիլ» երգի մրցույթից։ Մրցույթի կազմակերպիչները դա անելու պատճառ դեռ չեն տեսնում, հայտնում է BBC-ն։

Ստորագրահավաքի հեղինակները Իսրայելին մեղադրում են Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների մեջ։ Նրանք կարծում են, որ եթե մրցույթի կազմակերպիչը՝ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU), հրաժարվի բացառել իսրայելցիներին, ապա ֆիննական Yle հեռուստաընկերությունը պետք է հետ կանչի իր մասնակցին։

Հեղինակները Yle հեռուստաընկերությանը մեղադրում են երկակի ստանդարտների մեջ՝ պատճառաբանելով, որ նրա ներկայացուցիչներն առաջիններից էին, որոնք կոչ արեցին Ռուսաստանին հեռացնել «Եվրատեսիլից» այն բանից հետո, երբ նա հարձակվեց Ուկրաինայի վրա։

Եվրոպական հեռարձակողների միությունը դեկտեմբերին հայտարարել է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթը վարում են հեռարձակողները, ոչ թե կառավարությունները, և որ իսրայելական ընկերությունը համապատասխանում է մրցույթին մասնակցելու բոլոր պահանջներին: