Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն արտակարգ դրություն է հայտարարել երկրում այն բանից հետո, երբ 16 մարդ է զոհվել անկարգությունների ժամանակ, հայտնում է Ավստրալիայի հեռարձակողների կորպորացիան։
Երկրի ղեկավարը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կտևի 14 օր։
Ոստիկանությունն ու պետական այլ աշխատողներ ավելի վաղ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով իրենց վարձատրությունից։ Հարյուրավոր քաղաքացիներ, օգտվելով ոստիկանության աշխատակիցների հերթապահությունից դուրս լինելու հանգամանքից, սկսել են անկարգություններ հրահրել։
Պապուա Նոր Գվինեայում անկարգությունների հետևանքով 16 մարդ է զոհվել․ արտակարգ դրություն է հայտարարվել

Հասանելի է
русскийՏեղադրություն




























