Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 19 մարդ։ Այս մասին հաղորդում է «Aamaj News»-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները։
«ABCnews»-ը հաղորդում է, որ սա վերջին մեկ շաբաթում Դաշտ-է-Բարչի շրջանում տեղի ունեցած երկրորդ պայթյունն է, որը մի քանի մարդու կյանք է խլել։
Դեռևս ոչ ոք չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն Աֆղանստանի այդ շրջանը մի քանի անգամ հայտնվել է «Իսլամական պետության» թիրախում։

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























