Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին գերազանցություն պարոն Չո ԹԵ Յուլին՝ Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներ հղում հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ Հայաստան-Կորեայի Հանրապետություն քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջխաղացման և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ուղղությամբ»,- գրել է նախարարը: