«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի` Մեծ Բրիտանիայից  Շվեդիային հանձնելու որոշման դեմ բողոքարկումը, կապված բռնաբարության եւ սեռական ոտնձգություններ կատարելու հետ,  չի բավարարվել: Այս մասին հայտնում է BBC-ն:

Բարձրագույն դատարանի երկու դատավորներ որոշել են, որ նախկինում կայացված հանձնման որոշումը պետք է ուժի մեջ մնա:

Շվեդիայի իշխանությունները ցանկանում են, որ նա պատասխան տա անցած տարի Սթոքհոլմում մեկ կնոջ բռնաբարության եւ մեկ այլ կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու եւ նրան հարկադրելու մեղադրանքներին: 

Ասանժի փաստաբանները ասում են, որ կդիմեն Գերագույն դատարան:

Նրանք 14 օր ունեն գործը դատական գերագույն մարմին ուղարկելու համար` այն հիմնավորմամբ, որ այն համահասարակական նշանակության հարցեր է բարձրացնում:

Ամեն դեպքում, Ասանժի փաստաբանները պետք է առաջին հերթին բարձրագույն դատարանից բողոքարկելու թույլտվություն ստանան:

Փետրվարին շրջանային դատավոր Հովարդ Ռիդլը Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանում գործը լսելուց հետո որոշել էր, որ Ասանժը պետք է հանձնվի Շվեդիային, որպեսզի հետաքննության ենթարկվի:

40-ամյա ավստրալացին հերքում է մեղադրանքները` ասելով, որ դրանք քաղաքական մոտիվներ ունեն:

Սակայն Բարձրագույն դատարանի դատավորները վճռել են, որ հանձնման մասին որոշումը օրինական է: