ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:
Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։





























