G20-ի գագաթաժողովի մասնակիցները Կաննում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նորածին դստերն իրականում չեն տեսնի, թեեւ, իհարկե, Սարկոզին շնորհավորանքների պակաս չի զգա այդ օրերին, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

Բոլորը հիշում են, որ Սարկոզիի կնոջ` Կարլա Բրունիի հղիության մասին հայտնի էր դարձել շուրջ կես տարի առաջ, նորմանդական Դովիլ քաղաքում ընթացող G8-ի գագաթաժողովի օրերին:

Դեռ այն ժամանակ բոլորն ասում էին, որ Սարկոզին բարձր մակարդակի շնորհավորանքներին պետք է պատրաստվի նոյեմբերին կայանալիք G20-ի գագաթաժողովի ժամանակ:

Հոկտեմբերի 19-ին Սարկոզին ու Բրունին դուստր են ունեցել` Ջուլիային: Չնայած սպասումներին, Սարկոզին իր ընտանիքին Կանն չի բերի: Ֆրանսիայի նախագահի գործընկերները կտեսնեն միայն նորածին Ջուլիայի լուսանկարները: