2018-2020թթ. Հայաստանում բողոքի լուրջ ակցիաներ էին տեղի ունենում լեռնարդյունահանման ոլորտի դեմ, բայց շատերն այն ժամանակ չէին գիտակցում, որ այդ ամենը ձեռնտու է Ադրբեջանին։ Այս մասին հունվարի 29-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանն այդ ամենն օգտագործում է իր նպատակների համար։
«Ինչո՞ւ են այդ ՀԿ-ներն այժմ լռում։ Ի՞նչ է փոխվել»,- հարց է տվել փորձագետը։
Նրա կարծիքով՝ հայ հասարակությունը չի ցանկանա հրաժարվել լեռնարդյունահանման ոլորտից, հատկապես նկատի ունենալով գործընթացները Ռուսաստանի շուրջ, որնոց պարագայում Հայաստանը մասամբ լրացնում է հումքի դեֆիցիտը Եվրոպայում։ «Այդ հումքը պետք է եվրոպական ընկերություններին, որոնք նույնպես պետք է շահագրգռված լինեն աշխատել մեզ հետ, որպեսզի լուծեն խնդիրները»,- նշել է Մակարյանը։





























