Forbes ամսագրի կազմած  մոլորակի ամենակարող մարդկանց ցուցակում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին հորիզոնականն է զբաղեցնում:Երկրորդ տեղում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն է: Անցած տարի Պուտինը 4-րդ հորիզոնականն էր զբաղեցնում: Ինչպես նշում են վարկանշային ցուցակի հեղինակները, Պուտինի դիրքերն ամրապնդվել են այն բանից հետո, երբ նա հայտարարեց,  որ պատրաստվում է պայքարել նախագահի պաշտոնի համար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երրորդ հորիզոնականում նախորդ տարվա ցուցակի առաջին տեղը զբաղեցնող ՉԺՀ  նախագահ Հու Ցզինտաոն է: Դմիտրի Մեդվեդեւը 59-րդ հորիզոնականում է, գրում է Газета.Ru-ն: Դմիտրի Մեդվեդեւը  (նրան Forbes-ը անվանում է «հավատարիմ շուն», «Газета.Ru»)  վերջերս հայտարարել էր, որ չի պայքարի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար`  այս կերպ տեղը զիջելով իր ուսուցիչ Պուտինին, ով, ինչպես կարծում են ոմանք, երբեք էլ չի լքել նախագահի պաշտոնը:  Ենթադրվում է, որ Պուտինը երկու ժամկետ անընդմեջ դեռ կաշխատի,  այսինքն` երկրի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ 2024 թիվը: Ինչ կասես սրա վերաբերյալ, Ստալին», - գրում է ամսագիրը:

Ցուցակի 4-րդ տեղում Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելն է: Հնգյակը եզրափակում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը:Ամենաերիտասարդը ցուցակում Facebook  սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է(9-րդ հորիզոնական): Բացի այդ, առաջին տասնյակում ընդգրկվել են Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլա իբն Աբդել-Ազիզը (6-րդ հորիզոնական),   Հռոմի պապ Բենեդիկտոս XVI  (7-րդ հորիզոնական), ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն (8-րդ հորիզոնական), Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը (10-րդ հորիզոնական):