Անշարժ գույքը վարձակալության հանձնած ֆիզիկական անձինք, վարձակալի հետ պետական գրանցում չստացած վարձալական պայմանագրի կամ Հարկային մարմին վարձակալության վերաբերյալ հայտարարություն չներկայացնելու, եկամտային հարկի չվճարման և համապատասխան հաշվետվություն չներկայացնելու դեպքում կտուգանվեն։ Այս մասին օրենքի փոփոխությունները ուժի մեջ են մտել 2023 թ. դեկտեմբերի 1-ին, իսկ արդեն 2024 թի փետրվարի 1֊ից կմեկնարկի վարչարարության կիրառումը։

Այս կապակցությամբ NEWS.am–ի հետ օգտակար մանրամասներով են կիսվել  banali.am  անշարժ գույքի հարթակի մասնագետները, ովքեր անշարժ գույքի վաճառքի/ վարձակալության պրոֆեսիոնալ ծառայություններից բացի, պատրաստ են նաև ձեր փոխարեն հոգալ եկամտային հարկի վճարման հետ կապված բոլոր գործընթացները։ 

Ի՞նչ քայլեր է պետք իրականացնել՝ տուգանվելու վտանգից խոսափելու համար

Banali.am-ի մասնագետները, նախ և առաջ, խորհուրդ են տալիս պրոցեսին նախապատրաստվել հենց պայմանագրի փուլից, ըստ այդմ, անհրաժեշտ է կնքել վարձակալական պայմանագիր՝ ուշադրություն դարձնելով հատկապես ստորև ներկայացրած կանոններին

  1. Պայմանագրում անհրաժեշտ է փոխադարձ համաձայնությամբ վարձավճարն ամրագրել արժույթներից մեկով՝ դրամով, դոլարով կամ ռուբլով տանտիրոջ և վարձակալի միջև թյուրըմբռնումներից խուսափելու համար պայմանագրում կարևոր է հստակ ամրագրել փոխարժեքը և նշել, որ վարձակալության ժամկետի ընթացքում գնային փոփոխություններ նախատեսված չեն կամ եթե նախատեսված են, ապա դրանց պայմանները պետք է նախապես ամրագրել պայմանագրում։ Ինչպես նշում են banali.am-ի մասնագետները, կան դեպքեր, երբ տանտերերը դիմում են վարձակալին՝ եկամտային հարկի չափով բարձրացնելու ամսավարձը։ Ուստի այս կետը հատկապես օգտակար կլինի՝ թյուրըմբռնումից խուսափելու համար:
  2. Խիստ ցանկալի է, երկու կողմերի համար էլ, պայմանագրում ունենալ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կետ և ծանուցման ժամկետ, օրինակ՝ առնվազն երկու ամիս առաջ։ 
  3. Տանտիրոջ կողմից պայմանագիրը ժամկետից շուտ խզելու դեպքում ամրագրել, որ վերջինս վճարում է տուգանք՝ պայմանագրում սահմանելով տուգանքի չափը։ Տանտերը վաղաժամկետ խզման ռիսկից ապահովագրված է կանխավճարով, հակառակ դեպքում նույնպիսի կետ պետք է նախատեսվի վարձակալի կողմից վաղաժամկետ խզման համար։

Որո՞նք են հաջորդ քայլերը

Վարձակալական պայմանագիր կնքելուց հետո, իդեալական տարբերակում, այն պետք է ներկայացնել պետական գրանցման (գրանցել Կադաստրում՝ իսկ ոչ տիպային դեպքերում նաև նոտարական վավերացմամբ)։ Հարկային մարմնի կողմից տուգանքի ենթակա չլինելու տեսանկյունից սակայն, պայմանագրի պետական գրանցումը պարտադիր չէ, այս պարագայում սակայն անհրաժեշտ է հայտարարություն ներկայացնել Հարկային մարմին։ Իսկ պայմանագրի պետական գրանցման պարագայում էլ արդեն հայտարարություն տալու կարիք չկա։ Ցանկացած պարագայում սակայն եկամտային հարկ վճարել և համապատասխան հաշվետվություն ներկայացնելը պարտադիր է:

Այսպիսով, անհրաժեշտ քայլերը և հերթականությունը հետևյալն են

  • Հարկային մարմին ներկայացնել վարձակալության վերաբերյալ հայտարարություն (եթե պայմանագիրը չունի նոտարական վավերացում/ պետական գրանցում)
  • Ստանալ ՀՎՀՀ
  • Վճարել Եկամտային հարկ
  • Ներկայացնել Եկամտային հարկի հաշվետվություն

Հայտարարության ներկայացում – ե՞րբ և ինչպե՞ս

Վարձակալության տրամադրումից հետո 5-օրյա ժամկետում անհրաժեշտ է հարկային մարմին ներկայացնել վարձակալության վերաբերյալ հայտարարություն առցանց եղանակով կամ այցելելով ցանկացած տարածքային գրասենյակ: Հայտարարության մեջ, ի թիվս այլ տվյալների, պարտադիր նշվում է նաև վարձակալության ժամկետը և վարձակալության վճարի չափը: Անորոշ ժամկետով վարձակալության դեպքում, վարձակալության դադարեցմանը հաջորդող 5-օրյա ժամկետում պետք է այդ մասին ևս հայտարարություն ներկայացվի հարկային մարմին։ 

Որքա՞ն է կազմում եկամտային հարկը 

ՀՀ հարկային օրենսգրքով՝ վարձատու ֆիզիկական անձը պարտավորվում է վարձակալությունից ստացված եկամուտներից վճարել 10% եկամտային հարկ։ Հարկային տարվա ընթացքում վարձավճարներից ստացված եկամուտները 60 մլն դրամը գերազանցելու դեպքում վարձատուն պարտավորվում է գերազանցող մասի համար վճարել լրացուցիչ 10% եկամտային հարկ:

Ո՞րն է վերջնաժամկետը

    • Եթե խոսքը վերաբերում է Հայտարարություն տալուն, ապա վերջնաժամկետը 2023 թին վարձակալության հանձնված բնակարանների համար 2024 թի փետրվարի 1-ն է, իսկ 2024 թին կամ դրանից հետո հանձնելու դեպքում, վարձակալության հանձնելուց հետո 5 օրվա ընթացքում։ 
  • Եթե խոսքը վերաբերում է եկամտային հարկի վճարման և հաշվետվության ներկայացման վերջնաժամկետին, ապա եկամտային հարկը կարելի է վճարել ցանկացած ժամանակ, սակայն վերջնաժամկետը մայիսի մեկն է՝ նախորդ տարվա ընթացքում գոյացած եկամտային հարկը վճարելու և հաշվետվություն ներկայացնելու համար:   

Ինչպե՞ս վճարել եկամտային հարկը

Եկամտային հարկը վճարելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հարկային մարմնից ստանալ հարկ վճարողի հաշվառման համար՝ ՀՎՀՀ (այո, ԱՁ գրանցելու կարիք չկա, պարզապես ստանում եք ՀՎՀՀ): Սա մեկանգամյա գործողություն է կարելի է դիմել և ստանալ առցանց եղանակով՝ այդ թվում և արտերկրից, կամ ցանկացած տարածքային գրասենյակ այցելելով, օր՝ Հայտարարություն տալու համար այցելելիս:

Եկամտային հարկը պետք է հաշվարկել և վճարել մինչև հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ՝ բացառապես էլեկտրոնային եղանակով՝ file-online.taxservice.am համակարգի միջոցով, հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ 

Ո՞վ է վճարում եկամտային հարկը՝ վարձակալը, թե՞ վարձատուն։

Ինչպես նշում են banali.am-ի աշխատակիցները, պատահում է, երբ վարձատուն (տանտերը) պահանջում է վարձակալից, որպեսզի վերջինս զբաղվի այդ հարցերով, սակայն ողջ նկարագրված պրոցեսը վարձատուի (տանտիրոջ) պարտականությունն է: 

Ինչպես հավաստում են banali.am-ի աշխատակիցները, այս գործընթացն իրականում բավականին դյուրին է, սակայն եթե այս կամ այն պատճառով վարձատուն (տանտերը) չի ցանկանում ինքնուրույն անցնել, այլ նախընտրում է, որպեսզի վստահելի մեկն իր փոխարեն ամբողջն իրականացնի, ապա banali.am-ի աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայություններ ևս և սիրով պատրաստ են օգտակար լինել։ 

www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ Ձեզ կօգնեն արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն)՝ տնտեսելով ձեր ժամանակը և նյարդերը: Ընդ որում, անշարժ գույքի առուվաճառքի դեպքում  գործում է ընդամենը 1% միջնորդավճար։ Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից:

Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: