Այս պահին Ազգային ժողովում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փակ հանդիպումը:  Այն մեկնարկել է մոտավորապես ժամը 15-ին, անցել է 2 ժամից ավելի եւ այն դեռ չի ավարտվել:

NEWS.am-ի տեղեկություններով բազմաթիվ պատգամավորներ են հերթագրվել են եւ տալիս են շատ հարցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպման է հրավիրել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին: Պատճառն այն է, որ վերջին օրերին տեղացած ձյան հետեւանքով քաղաքացիներից բազմաթիվ դժգոհություններ կան, Երեւանում ձնամաքրման հարցում իրավիճակը հեռու է բավարար լինելուց:

Բացի դրանից, վերջին շրջանում քննարկվող բազմաթիվ հարցերում անհամաձայնություն կա ՔՊ-ականների եւ Տիգրան Ավինյանի միջեւ, այդ թվում թենիսի կորտերը քանդելու հարցում: ՔՊ-ում շատերը պնդում են, որ Ավինյանը լավ չի աշխատում: