Հայաստանի կառավարությունն այսօր` նոյեմբերի 3-ին փոփոխություն կատարեց ՀԴՄ շահող կտրոնների շահումների կարգում:

Նախ, բացի 15 ավտոմեքենաներից որպես պարգեւավճար կտրվի նաեւ այլ գույք կամ իրավունք:

Երկրորդ` շահող կհամարվեն նաեւ 4 թվերի համընկմամբ ՀԴՄ կտրոնները (ներկայիս 5-ի համեմատ):

Քանի որ կառավարության որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, ապա պետք է ենթադրել, որ այն վերաբերելու արդեն նոյեմբերին տրամադրվող կտրոններին: