Ստամբուլում գործողության ընթացքում ձերբակալվել է 17 կասկածյալ, որոնք ներգրավված են եղել Սարյեր թաղամասի Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակման մեջ, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հայտնում է Anadolu-ն։

Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կասկածյալները ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամներ են։

Նշվում է, որ կասկածյալների հասցեներում խուզարկությունների ժամանակ առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր։

Հիշեցնենք, որ Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակումը տեղի է ունեցել հունվարի 31-ին։