ԱՄՆ Քենթուկի նահանգի Մեյջոր արջամուկը սատկել է Արջամկան օրը՝ վաղ գարուն կանխատեսելուց ընդամենը մի քանի օր անց, գրում է The New York Post-ը:

10-ամյա  կրծող-օդերևութաբանը, որն ապրում էր Second Chances վայրի բնության կենտրոնում գիշերը խաղաղ սատկել է տարիքի հետ կապված սրտի խնդիրներից, հայտնել են կենտրոնի աշխատակիցները:

Վայրի բնության կենտրոնը կանխատեսում էր Մեյջորի մոտալուտ մահը՝ ասելով, որ նա վերջին ժամանակներս առողջական խնդիրներ է ունեցել։

Արջամկները վայրի բնության մեջ սովորաբար ապրում են մինչև 6 տարի, բայց անազատության մեջ կարող են ապրել մինչև 14 տարի։

Այժմ եղանակի կանխատեսումով կզբաղվի Ջոզի Բերոու արջամուկը: