Փետրվարի 8-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ կբարձրանա եւս 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +11+13։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2+7,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝-1+1, ցերեկը՝ +9+11,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +3+7,
Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+16,
Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+5,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +8+13,
Արարատում գիշերը՝ +2+4, ցերելը՝ +13+15,
Արմավիրում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3+5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝+2+4, ցերեկը՝ +13+15,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+22,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +10+13։





























