Ճանապարհ կառուցել սովորում են ճանապարհ կառուցելով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ճանապարհ կառուցել չեն սովորում սեմինարներ անելով ու սլայդներով դա ցուցադրելով:

«Ճիշտ է՝ ամենաշատը ես եմ նեղվում ու ձեզ նեղում, բայց ս ակնհայտ բան է: Ամոթ չի խոստովանելը, որ մենք դա ճգիտենք: Լավ, գիտենք, մոռացել ենք, կամ ունեինք, կորցրել ենք: Մենք պետք է սովորենք: Մենք չենք կարող ասել՝ եկեք գնանք, լսարաններում սովորենք, ֆինանսավորումն էլ պահենք: Բարդ է, դաժան է, դժվար է, շատ ենք փոսերի մեջ ընկնելու, բայց ուրիշ ճանապարհ չկա, այսպես պետք է առաջ գնանք»,-ասաց նա: