Ապօրինի գույքի բռնագանձման հարցով շատ թուք ու մուր կերանք։ Այս մասին  այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց պատճառը․

«Մարդիկ մեզ մեղադրում էին, թե ինչու հեղափոխությունից հետո գործիքները չենք վերցրել և գնացել այդ ամեն ինչը բռնագանձել։ Չնայած դա էլ է հարց, թե ամեն ինչ ասելով ինչ նկատի ունենք։ Մենք որոշում ենք կայացրել գնալ ինստիտուցիոնալ  ճանապարհով։ Մենք այդ օրենսդրությունը շատ քննարկեցին, ընդ որում,  հարց առաջացավ՝ դա որքանով է սահմանադրական, և որքանով՝  հակասահմանադրական: Ի վերջո, 2023-ից կարեծս, առաջին ծիծեռնակները երեւացին»,-ասաց Փաշինյանը:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ այսօր շատ փողերի լվացման հետ կապված մեղադրանքներ եւս առաջադրում են. «Վճռաբեկ դատարանն իր երկու որոշումներով մեզ թույլ է տվել այս ինստիտուտն ավելի արդյունավետ  կիրառել, եւ փողերի լվացման վարույթները եւս կասեցնում են վաղեմության ժմկետների ընթացքը»: