Հանրապետության տարածքում` փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-16-ին սպաավում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+9,


Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +5+8,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +10+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4+9,

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+18,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +18+22, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +9+14,

Արարատում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +14+17,

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +14+16,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  0+3, ցերեկը՝ +14+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +19+22, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16։