Վերաքննիչ դատարանը Նիդեռլանդների կառավարությանը պարտավորեցրել է դադարեցնել F-35 կործանիչների մասերի արտահանումը Իսրայել՝ պատճառաբանելով միջազգային իրավունքի խախտման ակնհայտ ռիսկը։ Այս մասին հայտնում է AP-ն։

Որոշման մեջ նշվում է, որ ակնհայտ վտանգ կա, որ իսրայելական F-35 կործանիչները Գազայի հատվածի պատերազմում մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կանեն, հայտնում է AFP-ն։

ԱՄՆ-ին պատկանող F-35-ի մասերը պահվում են Նիդեռլանդներում և գործող արտահանման համաձայնագրերի համաձայն, այնտեղից առաքվում են մի քանի գործընկեր երկրներ, այդ թվում՝ Իսրայել:

Որոշման մեջ նաև ասվում է, որ Իսրայելն իր հարձակումներն իրականացնելիս բավարար չափով  հաշվի չի առնում խաղաղ բնակչության վրա ունեցած ազդեցությունը: