ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եղբոր՝ այսօր ազատ արձակված կնոջ՝ Անի Գևորգյանի հետ լուսանկար է հրապարակել տելեգրամյան իր ալիքում։ Լուսանկարում են նաև Գևորգյանի անչափահաս երեխաները։

Հիշեցնենք, որ այսօր Անի Գեւորգյանի խափանման միջոցը փոխվել է եւ նա ազատ է արձակվել:

Նա նաեւ փոխել է ֆեյսբուքյան էջի ետնանկարը ԱԺ շենքի լուսանկարով: Հիշեցնենք, որ օրեր առաջ նա ի պաշտպանություն եղբոր կնոջ նրա եւ եղբոր հետ լուսանկար էր հրապարակել: