ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը չեղարկել է ուղևորությունը հոսպիտալացման պատճառով, հայտնում է Reuters-ը։

Հինգշաբթի օրը Օսթինը պետք է մեկներ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, իսկ չորեքշաբթի օրը՝ առանձին հանդիպման դաշնակիցների հետ՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ:

Ուկրաինայի պաշտպանության կարիքների վերաբերյալ հանդիպումը կանցկացվի օնլայն:

Օսթինի պարտականությունները կկատարի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը:

Հիշեցնենք, որ Օսթինին կիրակի օրը տեղափոխել են Ուոլթեր Ռիդ ազգային ռազմական բժշկական կենտրոն՝ ուրոլոգիական հիվանդության ախտանիշները գնահատելու համար: